Եզեկիելի մարգարեության մեկնություն 25։17

Ա. Լոպուխին

«Եվ նրանց դեմ մեծամեծ վրեժխնդրություններ պիտի գործեմ դաժանագույն պատիժներով, և պիտի իմանան, որ Ես եմ Տերը, երբ նրանց հանդեպ իրագործեմ Իմ վրեժխնդրությունը»: [17] (Սինոդական թարգ․)
   

    «Մեծամեծ վրեժխնդրություններ․․․դաժանագույն պատիժներով» - սա շատ խիստ վրդովմունքի արտահայտություն է, կարծես թե ավելի խիստ, քան Եդովմի պարագայում էր (հմմտ 5:15)։ Պատժի գործադրողները նշված չեն՝ ի տարբերություն նախորդ երեք հեթանոս ժողովուրդների, ինչը սաստկացնում է այդ պատժի վերաբերյալ սարսափը։ Մարգարեության կատարումը սկսվեց եգիպտացիների՝ Գազայի վրա հարձակումով և քաղդեացիների կողմից երկիրն ավերածությունների ենթարկելով, իրադարձություններ, որոնք մարգարեաբար և մանրամասնորեն նկարագրված են Երեմիայի կողմից 47-րդ գլխում:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) ու նրանց պատժելու եմ մեծամեծ կշտամբանքներով ու զայրոյթով: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը, երբ նրանց հանդէպ վրէժխնդիր լինեմ»»:
(Արարատ թարգ․) Եվ նրանց դեմ մեծամեծ վրեժխնդրություններ պիտի գործեմ ցասումնալից հանդիմանություններով։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ որ իմ վրեժն առնեմ նրանցից"»։
(Գրաբար) Եւ խնդրեցից 'ի նոցանէ վրէժս մեծամեծս կշտամբութեա՛մբ և բարկութեամբ։ Եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Ադովնայի Տէր, 'ի պահանջել զվրէժխնդրութիւն իմ' ի նոցանէ: