Ա. Լոպուխին
«Հիմա՝ քո անկման օրը, կղզիները դողացին․ ծովում եղող կղզիները շփոթության են մատնվում քո կործանումից»։ [18] (Սինոդական թարգ․)
«Դողացին - արդեն ոչ թե Տյուրոսի ահից, այլ նրա անկման առթիվ ծագած սարսափից, քանի որ այդ անկումը նրանց հիշեցնում էր իրենց անզորության մասին:
«Կղզիները» - հնարավոր է՝ ափերը։
«Կղզիները» - ինչպես որ ցույց է տալիս «ծովում» բացատրական բնույթի արտահայտությունը՝ դրանք հենց կղզիներ էին՝ բառի ամենաուղիղ իմաստով, մանաւանդ որ եբրայեցերենում առկա է արտասովոր, արամեերեն հոգնակի թվի վերջավորություն («մէմ»-ի փոխարեն՝ «նուն»)։
«Քո կործանումից» - սլավոներենում ավելի ստույգ՝ «քո ելնելուց, մեկնումից»։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Կղզիներն իրենք են սարսափելու քո կործանման օրից. ծովիդ կղզիները խռովուելու են քո բնաջնջման համար»:
(Արարատ թարգ․) Հիմա քո կործանման օրը ծովեզերքը պիտի դողա, և ծովում եղող ծովեզրերը պիտի ապշեն քո անկումից»
(Գրաբար) Եւ երկիցեն կղզիք յօրէ կործանման քոյ. և խռովեսցին կղզիք ծովուդ ‘ի հերքելոյն քումմէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: