Եզեկիելի մարգարեության մեկնություն 3։13

Ա. Լոպուխին

«Եվ նաև և նաև կենդանիների թևերի՝ իրար դիպչելու աղմուկը, և նրանց հետ՝ անիվների ձայնը և ուժգին որոտի ձայնը»։ (Սինոդական թարգ․)[13]

   

   «Երկրաշարժի դղրդյունը» (ռուսերեն թարգմանության մեջ՝ «ուժեղ որոտի ձայնը», հմմտ․ 12-րդ համար) միանում է (այստեղից էլ հետևում է դրա երկրորդ հիշատակումն այս համարում) տեսիլքի միջի կենդանիների թևերի և անիվների աղմուկի հետ, սակայն, ինչպես երևում է, չի խլացնում վերջինիս ձայնը, որը, փաստորեն, ոչ պակաս բարձր հնչեղություն ուներ։ Իր բարձր հնչեղության հետ մեկտեղ այս խուլ աղմուկն առանձնանում էր ներդաշնակությամբ, քանի որ այն առաջանում էր իրար դիպչող (սլավոներեն թարգմանության մեջ՝ «ճռռացող») թևերի և այդ թևերի հետ խստագույնս համաձայնեցված անիվների շարժումների արդյունքում, ինչն էլ խոսում էր Տիրոջ Փառքի հեռանալու մասին ․․․(հմմտ․ Եզեկ․ 10։16, 19, 43:2):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ու տեսայ, որ դա ձայնն էր միմեանց հետ սաւառնող կենդանի էակների թեւերի, ձայնը նրանց հետ պտտուող անիւների եւ ձայնը շարժման:
(Արարատ թարգ․) կենդանի էակների թևերի իրար դիպչելու ձայնը և նրանց հետ՝ անիվների ձայնը և դղրդալից մեծ ձայնը։
(Գրաբար) և տեսի ձայն թևոց գազանացն սաւառնելոց ընդ միմեանս, և ձայն անուոցն զհետ նոցա, և ձայն շարժման։