Ա. Լոպուխին
«Իսկ եթե դու խրատես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր անօրեն ճանապարհից, ապա նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կփրկես քո հոգին»։(Սինոդական թարգ․)[19]
«Իր ամբարշտությունից և իր անօրեն ճանապարհից» - Առաջին արտահայտությունն այստեղ նշանակում է առանձին, մեղսավոր արարք, իսկ երկրորդը՝ կյանքի մեղսավոր ընթացք։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 3:16
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, - այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես:
(Արարատ թարգ․) Իսկ եթե զգուշացնես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր չար ճանապարհից, նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կազատես քո կյանքը։
(Գրաբար) Իսկ եթէ դու զգուշացուցանիցես անօրինին, և նա ո՛չ դարձցի յանօրէնութենէ իւրմէ՝ և ‘ի ճանապարհէ իւրմէ, անօրէնն այն՝ յանօրէնութեան իւրում մեռցի. և դու զանձն քո ապրեցուսցես։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: