Եզեկիելի մարգարեության մեկնություն 3։9

Ա. Լոպուխին

«Քարից ավելի կարծր ադամանդի պես եմ Ես դարձրել քո ճակատը. նրանցից մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր նրանց երեսից, որովհետև նրանք ապստամբ տուն են»։ (Սինոդական թարգ․)[9]
   
   Յոթանասնից թարգմանությունը «շամիր»՝ «ադամանդ» բառի փոխարեն տարընթերցում է նմանատիպ գրևլաձև ունեցող «տամիդ»՝ «միշտ» բառը, իսկ «մացահ»՝ «ճակատ» բառի փոխարեն «մացա»՝ «վիճաբանություն» (այստեղ՝ «նախանձախնդրություն»). «Եվ միշտ քարից էլ ավելի կարծր կլինի քո նախանձախնդրությունը», ասել է թե՝ քարից ավելի կարծր կլինի քո հովվական-մարգարեական պայքարը՝ ուղղված նրանց համառության դեմ։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եւ քո յաղթանակն ամէն ժամ վէմի պէս հաստատուն պիտի լինի: Մի՛ վախեցիր նրանցից ու մի՛ սարսափիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ նրանք դառնացնողների տուն են»:
(Արարատ թարգ․) Ադամանդի պես կայծքարից պինդ եմ դարձնելու քո ճակատը. նրանցից մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր նրանց երեսից. նրանք ապստամբների տուն են»։
(Գրաբար) և եղիցի յամենայն ժամ հաստատուն իբրև զվէմ յաղթութիւն քո։ Մի՛ երկնչիր ‘ի նոցանէ, և մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի տո՛ւն դառնացողաց են։