Եզեկիելի մարգարեության մեկնություն 30։16

Ա. Լոպուխին

«Եվ կրակ պիտի ուղարկեմ Եգիպտոսի վրա։ Սինը պիտի սարսռա, և Նովը պիտի փլուզվի, և Մեմֆիսն օրը ցերեկով հարձակման պիտի ենթարկվի թշնամիների կողմից»։ [16] (Սինոդական թարգ․)
   

   Նախկինում հնչած սպառնալիքների էլ ավելի սաստկացում ու առավել հստակեցում:

   «Կրակ պիտի ուղարկեմ» - ինչ որ ասվեց 14-րդ համարում․ այն, ինչ վերաբերում էր միայն Ցոանին մասին, այժմ կիրառվում է ամբողջ Եգիպտոսի վերաբերությամբ։ 15-րդ համարում Սինի (սլավոներենում՝ այստեղ արդեն կիրառված է «Սաիս» բառը, իսկ հունարենում՝ «Suhnh», տե՛ս Եզեկ․ 29:10-րդ համարը) վերաբերյալ գործածված ընդհանրական բնույթ ունեցող «Իմ զայրույթը պիտի թափեմ» արտահայտությունը  փոխարինվում է ավելի մասնավոր բնույթի «պիտի սարսռա» արտահայտությամբ։ Սլավոներենում՝ «ապստամբությամբ կվրդովվի» (գուցե՝ անհանգստություն, բունտ): Սա ամենազուսպ սպառնալիքն է։ Սակայն 14-րդ համարում կիրառված «դատաստան պիտի տեսնեմ» արտահայտությունը, որը 15-րդ համարում բացատրվում է «պիտի ոչնչացնեմ․․․բազմությունը» արտահայտության միջոցով, այստեղ ավելի է սաստկանում՝ «պիտի փլուզվի»։ Վերջիվերջո, մեղմ խոստում է տրվում միայն ոչնչացնել կռապաշտությունը Մեմֆիսում։ 13-րդ համարը ծանրաբեռնվում է սպառնալիքով. «Օրը ցերեկով հարձակման պիտի ենթարկվի թշնամիների կողմից»։ Հետևաբար, այս թշնամիներն ավելի քաջ էին, քան նրանք, ովքեր գիշերային հարձակումներ էին գործում (հմմտ․ Երեմ․ 15։8)։ Բայց Յոթանասնից թարգմանությունն այս վերջին նախադասության մեջ Մեմֆիսի մասին հիշատակություն չունի, այլ շարունակում է խոսել Նովի՝ Դիոսպոլիսի մասին․․․
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Կրակի եմ մատնելու Եգիպտոսը. խռովուելով խռովուելու է Սայիսը: Դիոսպոլացիների քաղաքը ճեղքուածք է տալու, եւ ջրեր են բխելու:
(Արարատ թարգ․) Կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մեջ։ Սինը տանջանքով պիտի գալարվի, Նովը պիտի ճեղքվի, և Մեմփիսը թշնամիները ցերեկով պիտի գրավեն։
(Գրաբար) Եւ տաց հուր յԵգիպտոս, և խռովութեամբ խռովեսցի Սայիս. և եղիցի քաղաքն Դիոսպոլացւոց յերգիծո՛ւմն. և բղխեսցեն ջուրք: