Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, Ես արդեն կոտրել եմ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի բազուկը, և ահա նա դեռ չպիտի դարմանվի և չպիտի փաթաթվի բժշկական վիրակապերով, որոնց շնորհիվ նա ուժ ձեռք կբերեր սուր բռնելու համար»։ [21] (Սինոդական թարգ․)
«Կոտրել եմ» - անցյալ ժամանակը մատնացույց է անում արդեն իսկ կատարված մի իրողություն, այն է՝ եգիպտական բանակին հետ մղելը, երբ այն արշավանք էր սկսել Երուսաղեմի ազատագրման համար։
«Բազուկը» - այսինքն՝ բանակը։
«Եվ ահա նա դեռ չպիտի դարմանվի» - բուժվելու համար։ Սլավոներենում՝ «և ահա, ես չաղոթեցի (բժիշկներին չդիմեցի) նրան բժշկելու համար»:
«Բժշկական վիրակապերով» - եբրայեցերենում՝ «հիթթուլ», որ եզակի կիրառություն ունեցող բժշկական եզրույթ է։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «գիպս» - «malagma»։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, ես խորտակելու եմ եգիպտացիների Փարաւոն արքայի բազուկները, եւ բուժուելու համար այլեւս չեն փաթաթուելու դրանք, ո՛չ դեղ են դնելու դրանց վրայ եւ ո՛չ էլ զօրանալու են ձեռքը սուր առնելու համար»:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորի բազուկը կոտրեցի, և ահա նա չպիտի կապվի, որ դարմանվի, չպիտի վիրակապվի, որպեսզի զորանա սուր բռնելու համար»։
(Գրաբար) Որդի մարդոյ, զբազուկս փարաւովնի արքային Եգիպտացւոց խորտակեցից, և ահա ո՛չ ևս պատեսցի 'ի բժշկութիւն. և ո՛չ տացին 'ի վերայ նորա դեղք, կամ թէ զօրանայցէ առնուլ սուր 'ի ձեռին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: