Եզեկիելի մարգարեության մեկնություն 31։17

Ա. Լոպուխին 

«Որովհետև նրանք նույնպես նրա հետ գնացին անդրաշխարհ՝ սրով սպանվածների մոտ, նաև նրա դաշնակիցները, որոնք բնակվում էին նրա ստվերի տակ՝ ազգերի մեջ»։ [17] (Սինոդական թարգ․)
   

   «Նրանք» - մյուս ծառերը, բարենպաստ և լեռնային տեղագրություն ունեցող թագավորությունները:

   «Դաշնակիցները» - բառացիորեն՝ «բազուկները», այսինքն՝ այն ամենը, ինչը որ կազմում էր փարավոնի զորությունը, ասել է թե՝ բանակը, որ հիմնականում վարձկաններից էր բաղկացած, և այն երկրները, որոնք զորք էին մատակարարում նրան (հմմտ․ 6-րդ համար)։ Յոթանասնից թարգմանությունը, «զեռօօ»-ի փոխարեն «զառո» տարընթերցելով, առաջարկում է թարգմանել «նրա սերմը», որը Կորնիլը հասկանում է «կես ծառ» նշանակությամբ։

   «Որոնք բնակվում էին նրա ստվերի տակ՝ ազգերի մեջ» - խոսքը գրեթե ուղղակի ասելիքի է վերածվում: Արհավիրքը չսահմանափակվեց միայն Եգիպտոսով․ այն հանգեցրեց ինքնանկախ, բայց և Եգիպտոսի հաշվին ապրող այլ թագավորությունների կործանմանը։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Նրանք գերեզման իջան հետը՝ սրից սպանուածներով հանդերձ: Իսկ նրա զաւակները, որ բնակութիւն էին հաստատել նրա հովանու ներքոյ, զրկուելով իրենց կեանքից՝ բնաջնջուեցին:
(Արարատ թարգ․) Նրանք նրա հետ մեռելների աշխարհ իջան՝ սրով սպանվածների մոտ, նրա բազուկը եղողները, որ բնակվում էին նրա հովանու ներքո, ազգերի մեջ։
(Գրաբար) Քանզի նոքա իջին ընդ նմա վիրաւորօք սրոյ ‘ի դժոխս. և զաւակք նորա որ բնակեալ էին ընդ հովանեաւ նորա, յընդմիջել կենաց իւրեանց սատակեցան: