Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։27

Ա. Լոպուխին

«Ահա թե ինչ ասա նրանց. «Այսպես է ասում Տեր Աստված. «Կենդանի եմ Ես. նրանք, ովքեր ավերված վայրերում են, սրից պիտի ընկնեն․ իսկ ով դաշտում է, նրան մատնելու եմ գազաններին իբրև կերակուր․ իսկ նրանք, ովքեր գտնվում են ամրոցներում և քարայրներում, պիտի մեռնեն ժանտախտից»։ [27] (Սինոդական թարգ․)
   

   Երեք պատիժները համապատասխանում են բնակության երեք վայրերի հետ.

   1) «Նրանք, ովքեր գտնվում են ավերված վայրերում» - այս խոսքը պետք է որ վերաբերի Երուսաղեմում բնակվողներին․ նրանք քաղդեացիների «սրից պիտի ընկնեն» ա՛յն ժամանակ, երբ Իսմայելի ապստամբությունը ճնշվի (Երեմ․ 52:30):

   2) «Նրանք, ովքեր գտնվում են դաշտում»՝ հարթ տարածության վրա, տափաստաններում կամ գյուղերում, «նրանց մատնելու եմ գազաններին իբրև կերակուր»․ այստեղ էլ խոսքը հատկապես նրանց մասին է, ովքեր շատացել են երկրում տեղի ունեցած քաղդեական ավերածություններից հետո (տե՛ս Եզեկ․ 5:17-րդ համարի բացատրությունը)։

   3) «Իսկ նրանք, ովքեր գտնվում են ամրոցներում և քարայրներում», այսինքն՝ քաղդեական խաղաղարար զորքերից փախածները (հմմտ․ Դատ․ 6:2), «պիտի մեռնեն ժանտախտից», որը հեշտությամբ տարածվում է պաշարված քաղաքներում՝ մարդաշատ վայրերում, ուր բացակայում են սննդի բավարար միջոցները (հմմտ․ Եզեկ․ 5:14
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Ուստի ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ես՝ Տէրս, կենդանի եմ, ովքեր որ աւերակներում են՝ սրով են ընկնելու, ովքեր որ դաշտերի երեսին են՝ անապատի գազաններին կեր են տրուելու, իսկ ովքեր որ պարիսպների տակ են կամ քարայրերում՝ համաճարակից են կոտորուելու:
(Արարատ թարգ․) Այսպե՛ս ասա նրանց. Այսպես է ասում Տեր Աստված. "Կենդանի եմ ես. ավերակներում եղողները սրից պիտի ընկնեն, դաշտի մեջ եղողներին գազաններին եմ տալու իբրև կերակուր, իսկ ամրոցներում և քարայրներում եղողները ժանտախտով պիտի մեռնեն։
(Գրաբար) Վասն այդորիկ ասա՛ ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Կենդանի՛ եմ ես Տէր, եթէ ոչ որ յաւերակսն իցեն՝ սրով անկցին. և որ ընդ երեսս դաշտին իցեն ՝ գազանաց անապատի՛ տացին 'ի կերակուր. և որ ընդ պարսպօքն և այսր իցեն՝ մահու կոտորեցից․