Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։12

Ա. Լոպուխին

«Ինչպես որ հովիվն է խնամում իր հոտն այն օրը, երբ իր ցրված հոտի մեջ է, այնպես էլ Ես կհոգամ Իմ ոչխարների մասին և նրանց կհավաքեմ այն բոլոր տեղերից, ուր նրանք ցրված են եղել ամպամած և մռայլ օրը»։ [12] (Սինոդական թարգ․)
   

   «Այն օրը» - սլավոներենն ավելացնում է. «Երբ ամպամած և մռայլ է»։ Դա սույն համարի վերջնահատվածի կրկնությունն է։

   «Ցրված» - սա Վուլգաթային համապատասխանող թարգմանությունն է եբրայեցերեն բառի, որ նշանակում է «առանձնացված»:

   «Ամպամած և մռայլ օրը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 30։3-րդ համարի բացատրությունը։ Այս, ինչպես նաև հաջորդ համարները հիմնականում մատնանշում են հրեաների ազատագրումը բաբելոնյան գերությունից, իսկ ավելի հեռավոր իմաստով՝ խոսքը հոգևոր Իսրայելի մասին է, վախճանաբանական (էսխատոլոգիական) իմաստով էլ՝ Իսրայելին ի վերջո սպասվող ճակատագրի՛ մասին, ըստ որի՝ «Իսրայելն ամբողջովին պիտի փրկվի»՝ համաձայն Պողոս առաքյալի։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ինչպէս որ հովիւն է իր հօտը փնտռում այն օրը, երբ մէգ ու մառախուղ է լինում իր ցրուած հօտերի վրայ, այնպէս էլ ես եմ փնտռելու հօտերս, հաւաքելու եմ դրանք այն բոլոր տեղերից, ուր ցրուած էին մէգ ու մառախուղի օրը:
(Արարատ թարգ․) Ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ իր ցրված հոտի մեջ է, այնպես պիտի որոնեմ իմ ոչխարներին և նրանց ազատեմ այն բոլոր տեղերից, ուր նրանք ցրված են եղել ամպի և խավարի օրը։
(Գրաբար) Զոր օրինակ խնդրիցէ հովիւ զհօտ իւր, յաւուր յորում իցէ մէգ և մառախուղ ‘ի մէջ խաշանց իւրոց վատնելոց. ա՛յսպէս խնդրեցից զխաշինս իմ, և ժողովեցից զնոսա յամենայն տեղեաց ուր ցրուեցան ‘ի նոսա յաւուր միգի՛ և մառախղի: