Եզեկիելի մարգարեության մեկնություն 35։14

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ամբողջ երկիրն ուրախանա, Ես քեզ անապատ պիտի դարձնեմ»»։ [14] (Սինոդական թարգ․)
   
   «Երբ ամբողջ երկիրն ուրախանա» - այսինքն՝ երբ երկրի վրա իջնի Աստծո արքայությունը, որի մեջ՝ բացի Իսրայելից և համաձայն Եզեկիելի կանխասացության (Եզեկ․ 16:53), մուտք կգործեն նաև հեթանոսական ժողովուրդները:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. երբ արար աշխարհ ուրախութեան մէջ լինի՝ քեզ աւերակ եմ դարձնելու
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ամբողջ երկիրն ուրախանա, քեզ ամայություն պիտի դարձնեմ։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յուրախութիւն ամենայն երկրի արարից զքեզ յաւերակ.