Ա. Լոպուխին
«Ուստի կենդանի եմ Ես, - ասում է Տեր Աստված, - քեզ արյուն եմ դարձնելու, և արյունը պիտի հետապնդի քեզ․ քանի որ դու արյունը չատեցիր, ուստի արյունն էլ պիտի հետապնդի քեզ»։ [6] (Սինոդական թարգ․)
«Քեզ արյուն եմ դարձնելու» - այսինքն՝ Եդոմին հատկապես մեծ արյունահեղություն է սպասվում։
«Քանի որ դու արյունը չատեցիր» - այսինքն՝ հակակրանք չցուցաբերեցիր արյունահեղության նկատմամբ։ Եբրայեցերենում, սակայն, ոչ թե ժխտում, այլ բացականչություն է. «Օ՜, եթե դու ատեիր արյունը»։ Սրանից ելնելով էլ՝ սլավոներեն թարգմանությունը և Վուլգաթան թարգմանում են․ «Դուք ատում էիք արյունը», այսինքն, հավանաբար, խոսքն արյունակից եղբոր՝ Իսրայելի մասին է: «Արյուն» բառն այս համարում 4 անգամ կրկնվում է՝ եդովմացիների արյունարբու կերպարանքը նկարագրող պատկերում առկա գույներն էլ առավել թանձրացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, հունարեն ձեռագրերի մեծամասնության մեջ 6բ հատվածը բացակայում է։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 35։1
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) ահա դրա համար էլ վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած. քանի որ դու արեամբ մեղանչեցիր, արիւնն էլ հալածելու է քեզ. այն արիւնը, որ դու ատեցիր, հէնց նոյն արիւնն էլ հալածելու է քեզ:
(Արարատ թարգ․) Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որ քեզ արյան եմ մատնելու, և արյունը պիտի հալածի քեզ, որովհետև դու արյունը չատեցիր, արյունն էլ պիտի հալածի քեզ։
(Գրաբար) Վասն այնորիկ կենդանի՛ եմ ես ՝ ասէ Տէր Տէր. եթէ ոչ յարիւն մեղար՝ և արիւն հալածեսցէ զքեզ, և զարիւնն զոր ատեցեր՝ նոյն արիւն հալածեսցէ զքեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: