Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։15

Ա. Լոպուխին

 ««Եվ այլևս չպիտի լսես ժողովուրդների անարգանքը, և ազգերի նախատինքն այլևս չպիտի կրես քեզ վրա և քո ժողովրդին այլևս անզավակ չպիտի դարձնես», - ասում է Տեր Աստված»։ [15] (Սինոդական թարգ․)
   

   «Եվ քո ժողովրդին այլևս անզավակ չպիտի դարձնես» - այս հատվածը կրկնություն է՝ վերցված 13-րդ և 14-րդ համարներից։ Այն բացակայում է Վատիկանյան և շատ այլ ձեռագրերում:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եւ ձեր մէջ այլեւս ազգերից անարգուածներ չեն լինելու, ժողովուրդներից այլեւս նախատինք չէք կրելու, ձեր ցեղն էլ այլեւս անզաւակ չի մնալու»»», - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Եվ քեզ այլևս լսել չպիտի տամ ազգերի անարգանքը, և այլևս չպիտի կրես ժողովուրդների նախատինքը և քո ազգին սայթաքում չպիտի պատճառես»,- ասում է Տեր Աստված։ Իսրայելի նոր կյանքը
(Գրաբար) Եւ անարգանք ազգաց ‘ի ձեզ ո՛չ ևս լինիցին. և նախատինս ‘ի ժողովրդոց՝ այլ ո՛չ ևս կրեսցես, և ազգդ քո այլ ո՛չ ևս անզաւակեսցի՝ ասէ Տէր Տէր: