Ա. Լոպուխին
«Եվ ափսոսացի Ես Իմ սուրբ անունը, որն Իսրայելի տունն անարգեց այն ազգերի մեջ, ուր գնաց»։ [21] (Սինոդական թարգ․)
«Եվ ափսոսացի Ես Իմ սուրբ անունը․․․» - ամբողջ մարդկության ճակատագիրը երկրի վրա կախված է և հատկապես այն ժամանակ կախված էր Աստծո անվան փառքից ու ճշմարիտ աստվածճանաչողությունից: Յոթանասնից թարգմանության մեջ՝ «և ես ողորմեցի հանուն Իմ սուրբ անվան»։ Սակայն եբրայեցերենում, ինչպես նաև Վուլգաթայում ավելի արտահայտիչ է հնչում․ «Խնայեցի Իմ անունը»։ Սա կարծես հնչում է որպես դառնագին բողոքի մի ազդանշան։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Ես խնայեցի նրանց յանուն իմ սուրբ անուան, որ պղծեցին Իսրայէլի տան զաւակները այն ազգերի մէջ, ուր մտան իրենք:
(Արարատ թարգ․) Սակայն ես խնայեցի իմ սուրբ անունը, որն Իսրայելի տունը պղծեց այն ազգերի մեջ, ուր գնացել էին։
(Գրաբար) Եւ խնայեցի ‘ի դոսա վասն անուան իմոյ սրբոյ, զոր պղծեցին տունդ Իսրայէլի ‘ի մէջ ազգացդ յոր մտին ‘ի նոսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: