Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։38

Ա. Լոպուխին

«Ինչպես որ Երուսաղեմում շատ զոհաբերվող ոչխարներ են լինում նրա տոների ժամանակ, այդպես էլ մարդկանցով լցված պիտի լինեն ամայի քաղաքները, և կիմանան, որ Ես եմ Տերը»։  [38] (Սինոդական թարգ․)
   

   Այս համեմատությունը հատկապես բնական է հնչում նախկին քահանայի շուրթերից, որը, թերևս, մեկ անգամ չէ, որ ուրախացել է զոհաբերվող անասունների ամբողջ հոտերով (հմմտ․ Ա Մնաց․ 29:21, Բ Մնաց․ 7:4,  I. Fl. De bel. lud. VI, 9, 3)։ Սույն համեմատությունը բնական է հնչում նաև 34-րդ գլխում առկա պատկերների համատեքստում։ Գլխավորաբար, թերևս, նկատի են առնվում ապագայում ժողովրդի բազմամարդ հավաքները տաճարում։

   «Զոհաբերվող ոչխարներ» - սլավոներենում ավելի ստույգ և արտահայտիչ է՝ «Երուսաղեմի ոչխարները»։ Թարգումում էլ ասվում է. «Ինչպես մի սուրբ ժողովուրդ և մի մաքրված ժողովուրդ, որը Զատկի տոնակատարության ժամանակ գնում է Երուսաղեմ»։
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Եւ ինչպէս սուրբ ոչխարները, ինչպէս Երուսաղէմի ոչխարները՝ իրենց տօներին, այնպէս են լինելու աւերուած քաղաքները՝ հօտերով ու մարդկանցով լի: Ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Զոհերի հոտի պես, Երուսաղեմի հոտի պես՝ նրա հանդիսավոր տոներին. այդ ավերակ քաղաքներն այնպես պիտի լինեն՝ մարդկանց հոտերով լի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։
(Գրաբար) և իբրև զոչխարս սուրբս. և իբրև զոչխարս Երուսաղեմի ‘ի տունս իւրեանց՝ ա՛յնպէս եղիցին քաղաքքն աւերեալք, լի՛ խաշամբք և մարդկաւ. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր: