Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։5

Ա. Լոպուխին

«Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Իմ նախանձախնդրության կրակով եմ խոսել մնացած ազգերի և ամբողջ Եդովմի դեմ, որոնք Իմ երկիրն իրենց սեփականությունը դարձրին՝ սրտի ուրախությամբ և հոգու արհամարհանքով այն իրենց ավարը համարելով»»։ [5] (Սինոդական թարգ․)
   

    «Նախանձախնդրության կրակով» - ուժգին զայրույթով։

   «Եդովմի» - այդ հարցում ժողովուրդների մեծամասնությունն իր մեղքի բաժինն ունի։

   «Սրտի» - Յոթանասնից թարգմանության մեջ այս բառը բացակայում է։

   «Հոգու արհամարհանքով» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «անպատիվ («atmasanteV») հոգով»․ գուցե մարդկային կյանքն առ ոչի՞նչ համարելով։

   «Այն իրենց ավարը համարելով» - սա եբրայեցերեն անորոշ արտահայտության ենթադրյալ թարգմանությունն է, մի արտահայտություն, որն ավելի շուտ (ըստ Վուլգաթայի) պետք է որ նշանակի՝ «դուրս հանելով նրան (գուցե նրա բնակիչների՞ն)՝ թալանելու համար»։ Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է՝ «կռվի միջոցով նրա ուժը սպառելով»։ «Չմոռանանք, որ Եդովմի մի մասը՝ Արաբայից դեպի արևմուտք ընկած շրջանը, բոլորովին աղքատ, բուսականությունից զուրկ մի երկրամաս էր, հետևաբար Հուդայի հարավային մարգագետինները շատ օգտակար նշանակություն ունեին նրա համար» (Կրեչմար):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Չեմ կարող իմ զայրոյթի հրով չխօսել այլազգիների մասին, նաեւ բոլոր եդոմայեցիների մասին, որովհետեւ երկիրս տարագրեցին, ոտնահարելով անարգեցին մարդկանց, աւերի ու աւարի մատնեցին նրանց:
(Արարատ թարգ․) Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Անշուշտ իմ նախանձախնդրության կրակով եմ խոսել մնացած ազգերի և ամբողջ Եդովմի դեմ, որովհետև նրանք ամբողջ սրտի ուրախությամբ և հոգու արհամարհանքով իմ երկիրն իրենց ստացվածք դարձրին, որպեսզի հափշտակեն նրա արոտավայրերը։
(Գրաբար) Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Եթէ ո՛չ հրով բարկութեան իմոյ խօսեցայց ‘ի վերայ այլոց ազգացն, և ‘ի վերայ ամենայն Եդովմայեցւոցն, զի արարին զերկիրն իմ իւրեանց ‘ի վտարանդի. ոտնհարութեամբ անարգեցին զանձինս ապականե՛լ աւարաւ: