Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։19

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ ասա՛ նրանց․ «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա Ես վերցնելու եմ Հովսեփի գավազանը, որը Եփրեմի և նրա դաշնակից Իսրայելի ցեղերի ձեռքին է, ու նրանց դնելու եմ դրա հետ՝ Հուդայի գավազանի կողքին, և նրանց մեկ գավազան եմ դարձնելու, և մեկ են լինելու Իմ ձեռքում»»։  [19] (Սինոդական թարգ․)
   

   «Հովսեփի գավազանը, որը Եփրեմի․․․ձեռքին է» - Հյուսիսային թագավորությունում Եփրեմի ցեղը առաջատար և գերիշխող դիրք էր զբաղեցնում։ Հերոբովամը նույնպես այդ ցեղին էր պատկանում։

   «Ու նրանց դնելու եմ դրա հետ՝ Հուդայի գավազանի կողքին» - «դրա հետ» արտահայտությունը Յոթանասնից թարգմանության մեջ բացակայում է։ Հյուսիսային թագավորության ոչ բնականոն, ինքնագլուխ գործունեությունը պիտի դադարի. այն, ինչպես որ հարկն է, պիտի հնազանդվի Հուդային՝ նրա հետ մեկ թագավորություն կազմելով:

   «Եվ մեկ են լինելու Իմ ձեռքում» - Աստված պիտի կառավարի Հուդայի ժառանգի՝ Մեսիայի միջոցով:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) կ՚ասես նրանց, թէ այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես վերցնելու եմ Յովսէփի այդ ազգին, որ Եփրեմի ձեռքին է, նաեւ Իսրայէլի ազգին ու նրա մերձաւորներին եւ նրանց տալու եմ Յուդայի ազգին: Եւ նրանք լինելու են, ու դա լինելու է մէկ գաւազան Յուդայի ձեռքին»:
(Արարատ թարգ․) նրանց ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Հովսեփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, և նրա ընկերակից Իսրայելի ցեղերը ու նրանց Հուդայի փայտի հետ դնեմ, և նրանք մեկ փայտ անեմ, որ մեկ լինեն իմ ձեռքում"։
(Գրաբար)և ասասցես ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես առից զազգդ Յովսեփու՝ որ է՛ ‘ի ձեռին Եփրեմայ, և զազգդ Իսրայէլի զմերձաւորս դորա. և տա՛ց զդոսա յազգն Յուդայ, և եղիցին ‘ի մի գաւազան. և եղիցին մի՛ ‘ի ձեռին Յուդայ.