Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։23

Ա. Լոպուխին

«Եվ այլևս չպիտի պղծվեն իրենց կուռքերով ու իրենց պղծություններով և իրենց բոլոր արատներով, և նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակության վայրերից, որտեղ նրանք մեղանչեցին, և պիտի մաքրեմ նրանց, ու պիտի լինեն Իմ ժողովուրդը, և Ես պիտի լինեմ նրանց Աստվածը»։ [23] (Սինոդական թարգ․)
   

   Այս բոլոր խոստումները Յահվեն կարող է կատարել, քանի որ ժողովուրդն այլևս չի մեղանչելու, իսկ ահա նրանց նախկին մեղքերը ներվելու են։ Եվ, որ ամենաառաջնայինն է, ժողովուրդն այլևս չի թաթախվելու կռապաշտության մեջ։

   «Եվ նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակության վայրերից, որտեղ նրանք մեղանչեցին» - Յոթանասնից թարգմանությունն այս միտքը դարձնում է ավելի պարզ և հստակ՝ «բնակություն» բառի փոխարեն տարընթերցելով «անօրենություններ» բառը, որը գրելաձևով նման է «բնակություն» բառին։ Այդպիսով Յոթանասնից թարգմանությունը խոսում է «անօրենություններով մեղանչելու» մասին։

   «Ու պիտի լինեն Իմ ժողովուրդը» - պիտի վերականգնվեն Հին Ուխտով հաստատված հարաբերությունները:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) որպէսզի այլեւս չպղծուեն իրենց կուռքերով, իրենց գարշելի արարքներով, իրենց ամէն տեսակ ամբարշտութիւններով: Նրանց փրկելու եմ իրենց բոլոր անօրէնութիւններից, որոնց մէջ մեղանչեցին, մաքրելու եմ նրանց, եւ նրանք ինձ համար ժողովուրդ են լինելու, եւ ես իրենց համար՝ Աստուած:
(Արարատ թարգ․) Եվ այլևս չպիտի ապականվեն իրենց կուռքերով ու գարշելի քանդակներով և իրենց բոլոր հանցանքներով։ Ես նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակավայրերից, որոնց մեջ իրենք մեղանչեցին, և նրանց պիտի մաքրեմ։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, և ես կլինեմ նրանց Աստվածը։
(Գրաբար) Զի մի՛ ևս պղծեսցին ‘ի կուռս իւրեանց և ‘ի գարշելիս իւրեանց, և յամենայն ամպարշտութիւնս իւրեանց. և փրկեցից զդոսա յամենայն անօրէնութեանց դոցա զոր մեղան ‘ի նոսա, և սրբեցից զդոսա. և եղիցին ինձ ‘ի ժողովուրդ, և ես եղէց դոցա յԱստուած։