Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Այն օրը սրտումդ մտքեր պիտի առաջանան, և դու չար ծրագիր պիտի խորհես»»։ [10] (Սինոդական թարգ․)
Այստեղից սկսվում է մարգարեական սույն խոսքի 2-րդ հատվածը (տե՛ս գլխի վերաբերյալ նախապես տրված բացատրությունը)։ Չնայած որ, ըստ էության, Յահվեն Ինքն է Գոգին առաջ մղում, սակայն Տիրոջ կամքը (ավելի ճիշտ՝ թույլտվությունը) համընկնում է Գոգի ունեցած ձգտումների հետ։ 2-9-րդ համարների և 10-16-րդ համարների զուգահեռականությունը կարող է վկայել այն բանի մասին, ինչը աստվածաբանության մեջ կոչվում է «concursus». Աստծո գործողությունը, Նրա ներազդեցությունը արարածի գործողության հետ համեմատությամբ ոչ թե տարբերվում է, այլ նրա հետ մեկ և անբաժանելի գործողություն է կազմում ( Բերթոլետ):
«Մտքեր» - եբրայեցերենում՝ «դավար», բառ, որը հաճախ հենց այս իմաստն ունի։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «բայեր», Վուլգաթայում՝ «sermones»։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն օրը խոհեր են միտքդ գալու,
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Եվ այն օրը պիտի լինի, երբ մտքումդ մտքեր պիտի առաջանան, և դու չար խորհուրդ պիտի խորհես
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Եւ եղիցի յաւուր յայնմիկ անկանիցին բանք ‘ի սիրտ քո, և խորհեսցիս խորհուրդս չարս.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: