Ա. Լոպուխին«Եվ պիտի բարձրանաս, ինչպես մրրիկը, պիտի գաս, ինչպես ամպը՝ երկիրը ծածկելու համար, դու և քո բոլոր զորագնդերը և շատ ժողովուրդներ քեզ հետ»։
[9] (Սինոդական թարգ․)
«Մրրիկը» (սլավոներենում՝ «անձրևը») և «ամպը» - սրանք մեծ աղետի գալուստը խորհրդանշող պատկերներ են (հմմտ․ Ես․ 11:1 և այլ տեղիներ):
«Երկիրը ծածկելու համար» - ինչպես որ ամպն է խավարեցնում երկինքը:
«Դու և քո բոլոր» - հունարենում՝ «esh su kai panteV», ինչը սլավոներենում ինչ-ինչ պատճառներով թարգմանում են՝ «դու պիտի ընկնես», մինչդեռ կորստյան մասին խոսելու համար դեռևս վաղ է։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ելնելու ես անձրեւի պէս, հասնելու ես ամպի պէս ու ծածկելու ես երկիրը: Դու եւ քո շուրջը գտնուող, քեզ հետ եղող բոլոր ազգերն էլ բազմամարդ էք լինելու»:
(Արարատ թարգ․) Բայց դու պիտի բարձրանաս, մրրիկի պես պիտի գաս, երկիրը ծածկող ամպի պես պիտի լինես, դու և քո բոլոր զորագնդերը և շատ ժողովուրդներ քեզ հետ"»։
(Գրաբար) Եւ ելցես իբրև զանձրև, և հասցես իբրև զամպ և ծածկեսցես զերկիրն. և եղիցես դու՝ և ամենայն ազգք բազումք՝ որ շուրջ զքև՛ իցեն ընդ քեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: