Ա. Լոպուխին
«Եվ հետ պիտի դարձնեմ քեզ և քեզ պիտի տանեմ ու քեզ պիտի առաջնորդեմ հյուսիսի ծայրերից և պիտի բերեմ Իսրայելի լեռների դեմ»։ [2] (Սինոդական թարգ․)
«Հետ պիտի դարձնեմ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 38:4-րդ համարի բացատրությունը։
«Քեզ պիտի տանեմ» - եբրայեցերենում՝ «շիշշետիխա», որը որևէ մի այլ տեղում չգործածվող «շաա» բայի՝ տարօրինակ ձևով կիրառությունն է…Յոթանասնից թարգմանության մեջ՝ «kaqodhghsw» - «կհանձնարարեմ», Վուլգաթայում՝ «educam»։ Մյուս մենաբանները, որպես հիմք ընդունելով «շեշ» արմատը, որը նշանակում է «վեց», տարընթերցում են հետևյալ կերպ․ «Քեզ պիտի պատժեմ վեց պատիժներով» (որոնք թվարկված են 38։22-րդ համարում)։ Կամ էլ թե՝ «Քեզանից վեցերորդ մասն եմ թողնելու»: Թարգումում՝ «շեղելու եմ», Պեշիթոյում՝ «հավաքելու եմ»։
«Հյուսիսի ծայրերից» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 38:6-րդ համարի բացատրությունը։
«Իսրայելի լեռների» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 38:8-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Հաւաքելու եմ քեզ եւ առաջնորդելու եմ, հանելու եմ քեզ հիւսիսի կողմերից ու բերելու եմ քեզ Իսրայէլի լեռները:
(Արարատ թարգ․) Եվ ես քեզ հետ պիտի դարձնեմ և քեզ պիտի տանեմ, քեզ պիտի առաջնորդեմ հյուսիսի ծայրերից և պիտի բերեմ Իսրայելի սարերի դեմ։
(Գրաբար) և ժողովեցից զքեզ և առաջնորդեցից քեզ. և հանից զքեզ 'ի ծագաց հիւսւսոյ, և ածից զքեզ' ի վերայ լերանցն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: