Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։21

Ա. Լոպուխին

«Եվ Իմ փառքը պիտի ցույց տամ ազգերի մեջ, և բոլոր ազգերը պիտի տեսնեն Իմ դատաստանը, որը Ես անելու եմ, և Իմ ձեռքը, որը Ես նրանց վրա եմ դնելու»։ [21] (Սինոդական թարգ․)
   

   «Ազգերի մեջ» - այս արտահայտությունն առավել համահունչ է սույն համատեքստին, քան թե Յոթանասնից թարգմանության «ձեր մեջ» տարընթերցումը:

   «Բոլոր ազգերը» - ի դեմս Գոգի դատաստան (և ոչնչացում) է իրականացվելու բոլոր հեթանոս ժողովուրդների նկատմամբ, քանի որ Գոգն այստեղ հանդես է գալիս որպես հեթանոսական ժողովուրդների ներկայացուցիչ։

   «Իմ ձեռքը, որը Ես նրանց վրա եմ դնելու» - խոսքն այստեղ այդ հեթանոսական ժողովուրդների բնաջնջման մասին է։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) «Ես փառքս տալու եմ ձեզ, ու բոլոր ժողովուրդները տեսնելու են իմ արած դատաստանը, ձեռքս, որ դնելու եմ իրենց վրայ:
(Արարատ թարգ․) «Եվ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մեջ, և բոլոր ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ անելու եմ, և իմ ձեռքը, որ նրանց վրա եմ դրել։
(Գրաբար) Եւ տաց զփառս իմ 'ի ձեզ. և տեսցեն ամենայն ազգք զդատաստանն իմ զոր արարի, և զձեռն իմ զոր ածից 'ի վերայ նոցա: