Ա. Լոպուխին
«Եվ ազգերը պիտի իմանան, որ Իսրայելի տունը գերեվարվել էր իր անիրավության պատճառով․ այն բանի համար, որ անհավատարմությամբ էր վարվել Իմ առաջ, Ես ծածկեցի նրանցից Իմ դեմքը և նրանց մատնեցի իրենց թշնամիների ձեռքը, ու նրանք բոլորն ընկան սրից»։ [23] (Սինոդական թարգ․)
«Իր անիրավության պատճառով» - և ոչ թե այն պատճառով, որ Յահվեն անկարող է Իսրայելին ազատել իր թշնամիներից։
«Ես ծածկեցի նրանցից Իմ դեմքը» - տե՛ս Երկրորդումն Օրինաց 31:18-րդ և 32:20-րդ համարների մեկնությունները։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) «Բոլոր ժողովուրդներն էլ պէտք է իմանան, որ իրենց մեղքերի պատճառով գերեվարուեցին Իսրայէլի տան զաւակները: Այն բանի համար, որ անարգեցին ինձ, ես երես դարձրի նրանցից, նրանց մատնեցի իրենց թշնամիների ձեռքը, ու բոլորն էլ սրից ընկան:
(Արարատ թարգ․) Ազգերը պիտի իմանան, որ Իսրայելի տունն իր անօրենության համար էր գերի գնացել, որովհետև անհավատարիմ էր եղել ինձ. ես իմ դեմքը ծածկեցի նրանցից և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու նրանք բոլորը սրից ընկան։
(Գրաբար) Եւ ծանիցեն ամենայն ազգք, թէ վասն մեղաց իւրեանց գերեցան տունն Իսրայէլի. փոխանակ զի անարգեցին զիս, դարձուցի զերեսս իմ 'ի նոցանէ, և մատնեցի զնոսա' ի ձեռս թշնամեաց իւրեանց. և անկա՛ն ամենեքեան 'ի սուր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: