Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։25

Ա. Լոպուխին

«Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Հիմա հետ պիտի դարձնեմ Հակոբի գերությունը և պիտի գթամ Իսրայելի ամբողջ տանը և նախանձախնդիր պիտի լինեմ Իմ սուրբ անվան համար»։ [25] (Սինոդական թարգ․)
   

   Այստեղ պատկերվում է Գոգի պարտության ունեցած նշանակությունն Իսրայելի համար, և այդպիսով մարգարեական խոսքի ընթացքը վերադառնում է գրքի այս հատվածում առկա հիմնական թեմատիկային՝ Իսրայելի վերականգնմանը, և տեղի է ունենում անցում 40-48-րդ գլուխները բովանդակով հատվածին։

   «Նախանձախնդիր պիտի լինեմ Իմ սուրբ անվան համար» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 36:21-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. «Այժմ յետ եմ դարձնելու Յակոբի գերեվարուածներին, ողորմելու եմ Իսրայէլի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անուան համար:
(Արարատ թարգ․) Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Հիմա հետ պիտի դարձնեմ Հակոբի գերությունը և պիտի գթամ Իսրայելի ամբողջ տանը և նախանձախնդիր լինեմ իմ սուրբ անվանը։
(Գրաբար) Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ա՛րդ դարձուցից զգերութիւնն Յակովբայ, և ողորմեցայց տանն Իսրայէլի, ն նախանձեցայց վասն անուան իմոյ սրբոյ: