Ա. Լոպուխին
«Եվ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի երկրի վրա և կղզիների բնակիչների վրա, որոնք ապրում են ապահով, և պիտի իմանան, որ Ես եմ Տերը»։ [6] (Սինոդական թարգ․)
Պատիժը պատուհասելու է ոչ միայն Գոգի զորքերին, որոնք ներխուժել էին Սուրբ Երկիր, այլ նաև Գոգի ու նրա դաշնակիցների՛ երկրներին, որքան էլ որ վերջիններս հեռավոր վայրերում գտնվեին, կամ նույնիսկ եթե գեթ կղզիներ կամ ծովափնյա շրջաններ լինեին (հնարավոր է, որ նկատի են առնվում Սև ծովի ափերը, որտեղ բնակվում էին սկյութները)։ Յահվեն նման չէ հեթանոս աստվածներին, որոնք ուժեղ էին միայն «իրենց» երկրներում (հմմտ․ Ամ․ 1։4, 7, 10)։ Յոթանասնից թարգմանության մեջ ընդհակառակն է՝ «և մարդիկ խաղաղությամբ պիտի բնակվեն», այսինքն՝ Գոգի կործանումը կխաղաղեցնի աշխարհը՝ մինչև ամենահեռավոր երկրները:
«Կրակ» - սա պետք է որ նշանակի պատերազմն ու բնաջնջումը։
«Ապրում են ապահով» - ինչպես որ Իսրայելն ապրում էր նախքան Գոգի հարձակումը (Եզեկ․ 38:8, 11, 14)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Հուր եմ ուղարկելու Մագոգի վրայ, եւ կղզիներն ապրելու են խաղաղութեամբ: Պիտի իմանան, որ ես եմ Տէր Աստուածը:
(Արարատ թարգ․) Եվ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վրա և ծովեզրերի ապահով բնակիչների վրա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը
(Գրաբար) Եւ առաքեցից հո՛ւր 'ի վերայ Մագովգայ. և բնակեսցեն կղզիք 'ի խաղաղութեան. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: