Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։7

Ա. Լոպուխին

«Եվ պիտի հայտնեմ Իմ սուրբ անունը Իմ ժողովրդի՝ Իսրայելի մեջ, և այլևս թույլ չեմ տալու անպատվել Իմ սուրբ անունը, և ազգերը կիմանան, որ Ես եմ Տերը՝ Իսրայելի Սուրբը»։ [7] (Սինոդական թարգ․)
   
   Տե՛ս Եզեկիելի մարգարեության 36:21-րդ համարի բացատրությունը։

   «Իսրայելի Սուրբը» - Աստված Իսրայելի կողմից ճանաչվում և պաշտվում է որպես սուրբ և հենց Իսրայելի հետ հաստատած Իր հարաբերություններում էլ հիմնականում բացահայտում է Իր սրբությունը:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Անունս էլ սուրբ է ճանաչուելու Իսրայէլի իմ ժողովրդի մէջ ու այլեւս չի պղծուելու իմ սուրբ անունը: Երկրի բոլոր ազգերը պէտք է իմանան, որ ես եմ Իսրայէլի սուրբ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ իմ սուրբ անունը ճանաչել պիտի տամ իմ Իսրայել ժողովրդի մեջ և իմ սուրբ անունն այլևս պղծել չեմ տալու, և ազգերը կիմանան, որ ես եմ Տերը Իսրայելում՝ սուրբը։
(Գրաբար) Եւ անուն իմ սուրբ ծանիցի 'ի մէջ ժողովրդեան իմոյ Իսրայէլի. և մի՛ ևս պղծեսցի անուն իմ սուրբ. և ծանիցեն ամենայն ազգք երկրի ՝ թէ ե՛ս եմ Տէր Սուրբն Իսրայէլի։