Ա. Լոպուխին
«Ահա, դա գալիս է և կկատարվի, - ասում է Տեր Աստված. - սա այն օրն է, որի մասին Ես ասել եմ»։ [8] (Սինոդական թարգ․)
«Գալիս է և կկատարվի» - այս խոսքերով արտահայտվում է կանխասացության անփոփոխելիության հանդեպ վստահությունը՝ պայմանավորված դրա հատուկ կարևորությամբ և ակնհայտ անհավանականությամբ․․․
«Օրը» - վախճանաբանական (էսխատոլոգիական) իմաստով, որը կարելի է հասկանալ համաձայն Ամոսի մարգարեության 5:18-րդ համարի (Եզեկ. մարգարեության 13:5-րդ համարի բացատրությունը), այդ օրն Աստծո վերջին դատաստանի օրն է:
«Որի մասին Ես ասել եմ» - թե՛ այստեղ, և թե՛ ավելի վաղ՝ մարգարեների միջոցով (Եզեկ․ 38:17-18):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ահա հասել է օրը, ու պիտի իմանաս, որ դա լինելու է, - ասում է Տէր Աստուած. - այս է այն օրը, որի մասին խօսել էի:
(Արարատ թարգ․) Ահա գալիս է և կկատարվի,- ասում է Տեր Աստված.- սա այն օրն է, որի մասին ես ասել եմ։
(Գրաբար) Ահաւասիկ հասեալ է. և ծանիցես թէ լինիցի ՝ ասէ Տէր Տէր. ա՛յս է օրն զորմէ խօսեցայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: