Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։32

Ա. Լոպուխին

«Եվ տարավ ինձ արևելյան դարպասով դեպի ներքին գավիթը, և չափեց այդ դարպասի համար նույն չափը»։ [32] (Սինոդական թարգ․)
   

    «Եվ տարավ ինձ (տե՛ս 24-րդ համարի բացատրությունը) արևելյան դարպասով դեպի ներքին գավիթը» - եբրայեցերենում բառացիորեն՝ «Եվ տարավ ինձ ներքին գավթով դեպի արևելք»։ Մարգարեն հարավային դարպասներով արդեն իսկ մտել էր ներքին գավիթ, և նրա համար ավելի մոտ էր հենց այս գավթով գնալ դեպի արևելյան դարպասը: Այսպիսով, ներքին գավթի «զննությունը» չի կատարվում այն նույն հաջորդականությամբ, որով կատարվել էր արտաքին գավթի ուսումնասիրությունը. այնտեղ արևելյան, հյուսիսային և հարավային դարպասներն էին, այստեղ՝ հարավայինը, արևելյանը և հյուսիսայինը: Դա, թերևս, միայն այն պատճառով չէր, որ այս կողմով ճանապարհն ավելի կարճ էր (հարավային արտաքին դարպասներով անցնող ուղին ամենամոտն էր հարավային ներքին դարպասին), այլև այդպիսով միտում կար թույլ չտալու, որ ներքին գավիթ մուտք գործեին այդքա՜ն սուրբ եղող արևելյան դարպասով (հմմտ․ Եզեկ․ 44:1 և այլ տեղիներ): Յոթանասնից թարգմանությունն ավելի ազատորեն է փոխադրում այս համարը. «Եվ տարավ ինձ դեպի արևելք նայող դարպասի մոտ, և ես չափեցի...»:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Ինձ տարաւ դէպի այն դուռը, որ արեւելեան ճանապարհին էր նայում: Այն ունէր նախորդի չափը:
(Արարատ թարգ․) Ապա ինձ տարավ ներքին գավիթը՝ դեպի արևելք, և չափեց դարպասը. նույն չափերին համապատասխան էր։
(Գրաբար) Եւ տարաւ զիս 'ի դուռնն որ հայէր ընդ ճանապարհ արևելից, և չափեաց զնա ըստ առաջին չափոյն ․