Ա. Լոպուխին
«Նրանց կողքին գտնվում էին կողային սենյակները, նրանց սյուներն ու նրանց նախասրահները, և դրանց պատուհանները շուրջանակի էին․ ամբողջ երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսանհինգ կանգուն»։ [36] (Սինոդական թարգ․)
Այստեղ որոշակի տարբերություններ կան՝ առ ի համեմատություն Եզեկիելի մարգարեության սույն՝ 40-րդ գլխի 25-29-րդ և 33-րդ համարների (տե՛ս այդ համարների բացատրությունը)։
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) խուցերը, կամարներն ու սիւնազարդ սրահները, չորս կողմի լուսամուտներն ու կամարները. երկարութիւնը յիսուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսանհինգ:
(Արարատ թարգ․) նրա խցերը, դրանդիները և նախասրահները։ Այն պատուհաններ ուներ՝ շուրջանակի հիսուն կանգուն երկարություն, քսանհինգ կանգուն լայնություն։
(Գրաբար) զկոզակսն և զկամարսն և զկոնքս. և պատուհա՛նք 'ի նմա շուրջանակի, և կամարք յիսուն կանգուն յերկայնութիւն, և քսան և հինգ կանգուն 'ի լայնութիւն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: