Ա. Լոպուխին
«Չորս սեղան՝ մի կողմում, և չորս սեղան՝ մյուս կողմում, դարպասի կողքին. ընդհանուր առմամբ ութ սեղան, որոնց վրա մորթելու էին զոհերին»։ [41] (Սինոդական թարգ․)
Այս համարում, ինչպես երևում է, մատնացույց է արվում հյուսիսային դարպասի մոտ և նրա կառույցի մեջ առկա զոհաբերության համար մատուցված կենդանիներին մորթելու համար նախատեսված սեղանների ընդհանուր թիվը. դարպասի նախասրահում կային 4 սեղաններ, ևս 4 սեղաններ գտնվում էին դրսում, ընդհանուր՝ 8 սեղան։ Եվ մատնանշվում է, որ դրանք տեղակայված էին սիմետրիկ ներդաշնակությամբ՝ այնպես որ դարպասի յուրաքանչյուր պատի երկու կողմում 4 սեղաններ կային՝ 2-ը ներսից և 2-ը դրսից․․․
--------------------------------
[41](Էջմիածին թարգ․) Արեւելեան կողմում՝ ութ սեղաններ, չորսը մի կողմում, չորսը՝ միւս, հարաւային դռան դիմաց: Այնտեղ՝ ողջակիզման ութ սեղանների վրայ էին մորթում զոհերն ու ողջակէզները:
(Արարատ թարգ․) Դարպասի կողքին չորս սեղան՝ այս կողմում, և չորս սեղան՝ մյուս կողմում. ութ սեղան, որպեսզի նրանց վրա մորթեն։
(Գրաբար) Չորք սեղանք յայսկոյս, և չորք սեղանք յայնկոյս, հանդէպ հարաւոյ դրանն. և անդ զենուցուն զզոհսն և զողջակէզսն, յանդիման ութից սեղանոց ողջակիզացն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: