Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։43

Ա. Լոպուխին

«Եվ մեկ ձեռքի ափի չափով դարակներ էին ամրացված շինության պատերին շուրջանակի, իսկ սեղանների վրա դրված էր զոհաբերության միսը»։ [43] (Սինոդական թարգ․)
   
    «Դարակներ» (կեռիկներ) - այս բառով, Թարգումի հետևողությամբ, փոխադրվել է «հաշեֆատայիմ» բառը։ Այս կեռիկներից կախում էին զոհաբերվող կենդանիներին՝ նրանց մաշկը հեռացնելու համար։ Սակայն վերոնշյալ եբրայեցերեն բառի համար այսպիսի նշանակությունը խիստ կասկածելի է ու չի համապատասխանում ենթատեքստին, որում բացառապես խոսվում է սեղանների մասին։ Անհասկանալի է նաև դարակ-կեռիկների չափումների մասին հիշատակումը՝ «մեկ ձեռքի ափի չափով»։ Հետևաբար, ավելի նախընտրելի է Յոթանասնից թարգմանության հետևողությամբ տարընթերցել «սեֆաթամ» - «դրանց եզրերը».․․Հայերեն (Էջմիածին) թարգմանության մեջ՝ «Ներսից, չորսբոլորը, թզաչափ քանդակված եզրեր կային և սեղանի վրա ծածկ՝ անձրևից ու տապից պատսպարելու համար»։
--------------------------------
[43](Էջմիածին թարգ․) Ներսից, չորսբոլորը, թզաչափ քանդակուած եզրեր կային եւ սեղանի վրայ ծածկ՝ անձրեւից ու տապից պատսպարելու համար:
(Արարատ թարգ․) Եվ մեկ ձեռքի լայնության չափով դարակներ շուրջանակի ամրացված էին ներսից, իսկ սեղանների վրա՝ զոհի միսը։
(Գրաբար) Եւ ծնօտս ուղկեանս քանդակագործս ունիցին 'ի ներքուստ շուրջանակի. և 'ի վերայ սեղանոյն յա՛րկ առ' ի ծածկել յանձրևոյ և յերաշտութենէ: