Ա. Լոպուխին
«Եվ հրապարակի դիմաց՝ նրա հետևի կողմում գտնվող շենքի երկարությունը՝ նրա այս և այն կողմից ձգվող կողային սենյակների հետ, նա չափեց հարյուր կանգուն՝ ներքին տաճարն ու գավթի նախասրահը»։ [15] (Սինոդական թարգ․)
Մարգարեն անցում է կատարում տաճարի ներքին կառուցվածքի նկարագրությանը․․․Բառացիորեն՝ «և ներքին տաճարը («գեկալ») և գավթի նախասրահները․․․», այսինքն՝ տաճարն ու նրա նախասրահները այսպիսին էին․․․ (նկարագրությունը տրվում է հաջորդիվ)։ Տաճարում կար միայն մեկ նախասրահ, ուստի ավելի լավ է, Յոթանասնից թարգմանության համաձայն, այստեղ տարընթերցել եզակի թվով՝ «նախասրահ», իսկ «ներքին» բառից առաջ դնել «և»-ը։ Այս դեպքում արդեն «գեկալ» ասելով նկատի կառնվի բուն սրբարանը, այսինքն՝ «ներքին»-ը, այն է՝ Սրբություն Սրբոցը, և դրան կավելացվի «գավթի նախասրահը»՝ այն, որը տանում է դեպի գավիթ: Տաճարի միայն հենց ա՛յս հատվածների կառուցվածքային նկարագրությունն է, որ տրվում է հաջորդիվ։ Սլավոներենում՝ «Տաճարը և սրահները (գուցե այն պատճառով, որ դրանց հարդարանքը գլխավորաբար նկարագրվում է ստորև) և արտաքին էլամը» (Յոթանասնից թարգմանության հեղինակները «գացեր» - «գավիթ» բառի փոխարեն տարընթերցում են «խացոն» - «արտաքին»՝ թերևս նկատի ունենալով նախասրահը՝ իր բուն իմաստով, ի տարբերություն սրբարանի, որը մի ուրիշ տեսակի նախասրահ էր՝ նախատեսված Սրբություն Սրբոցի համար)…
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Չափեց նաեւ խորշերի դիմաց, տաճարի յետեւում գտնուող բաց տարածութեան երկարութիւնը. այդ տարածութիւնը եւ այս ու այն կողմերի խորշերը հարիւր կանգուն երկարութիւն ունէին:
(Արարատ թարգ․) Ապա չափեց առանձնացված տարածքի դիմաց գտնվող շենքի երկարությունը, որը նրա հետևի կողմում էր, և նրա վերնասրահների հետ՝ հարյուր կանգուն այս կողմից և մյուս կողմից. ներքին տաճարն ու գավիթի նախասրահը,
(Գրաբար) Եւ չափեաց զերկայնութիւն անջրպետին ընդդէմ խորշիցն 'ի թիկանց տանն. և զխորշսն աստի և անտի հարեւր կանգուն յերկայնութիւն։ Եւ տաճարն արտաքին, և անկիւնքն, և կամարքն:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 41:14
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: