Եզեկիելի մարգարեության մեկնություն 41։21

Ա. Լոպուխին

«Տաճարի դրանդիները քառանկյուն էին, և սրբարանն ուներ այն նույն տեսքը, ինչ ես տեսել էի»։ ինչպես նաև՝ տաճարի պատի երկայնքով»։ [21] (Սինոդական թարգ․)
   

   Տաճարի ներքին հարդարման մեջ, որն, ի դեպ, ամենևին էլ բարդ գործընթաց չէր, սակայն միևնույն ժամանակ մի վեհաշուք, պարզ և խիստ միօրինակություն թելադրող «առաքելություն» էր, անհրաժեշտ էր ներառել նաև «մեզուզատ»-ը՝ «դրանդիները» (եբրայեցերեն բառին տրված սույն իմաստը շատ հավանական է, թեև ոչ միանշանակ. Յոթանասնից թարգմանության տարբեր հատվածներում այս բառը տարբեր կերպ է թարգմանվում)․․․Ներկայիս տաճարում, ավելի ստույգ՝ սրբարանում (գեկալ), որտեղ գտնվում էր մարգարեն (Յոթանասնից թարգմանության մեջ ավելացվում է՝ «և Սրբություն Սրբոցում» - «սուրբ էր նաև տաճարը»), «մեզուզատ»-ը՝ «դրանդիները», քառանկյուն ձև ունեին։ Այսինքն՝ ձևով դրանք ավելի պարզ և ավելի ուղղագիծ էին, քան հնգանկյուն դրանդիների դեպքում, որոնցով, իմիջիայլոց, զարդարված էր Սողոմոնի տաճարը (Գ Թագ. 6:31): Յոթանասնից թարգմանության մեջ այս «քառանկյուն» ձևը վերագրվում է ոչ թե դրանդիներին, այլ հենց դռներին՝ «սուրբ էր նաև տաճարը» - «anaptussomenoV tetragwna» - «քառանկյունաձև բացվածքով»։ Սլավոներենում՝ «բացվում են չորս կողմերում»։ Եվ ի վերջո, այս համարն ավարտվում է մի անհասկանալի արտահայտությամբ․ «Եվ սրբարանն ուներ այն նույն տեսքը, ինչ ես տեսել էի», բառացիորեն՝ «և սրբազան տեսիլքի պատկերը (դեմքը) նման էր տեսիլքի»: Սույն արտահայտությունը, կարծես թե, ցանկանում է սահմանափակել սրբարանի դռան դրանդիների վերաբերյալ քիչ առաջ հնչեցված նկարագրությունը, ինչը, ըստ երևույթին, կարող էր պայմանավորված լինել ա՛յն հանգամանքով, որ Սրբություն Սրբոցի (այն «սուրբ» էր՝ հատուկ և առաջնային իմաստով՝ առ ի համեմատություն «գեկալ»-ի, որը մատնանշում էր, առհասարակ, տաճարը և, մասնավորապես, սրբարանը) ճակատային հատվածը («դեմքը») հազիվ էր երևում մարգարեի հայացքի առջև, ուստի և ուներ այնպիսի՜ անհասկանալի ուրվագծեր, ինչպիսիք սովորաբար ունենում են տեսիլքի մեջ հայտնվող առարկաները, ինչն էլ իր հերթին մարգարեին թույլ չէր տալիս պարզորոշ պատկերացում կազմել և բավարար հստակությամբ նկարագրել այնպիսի մանրամասնությունները, որոնք էին այս ճակատային հատվածում առկա դռների դրանդիները: Յոթանասնից թարգմանության մեջ այս արտահայտությունը վերագրվում է հաջորդ համարին․ «Սրբազան տեսիլքի առջև փայտյա զոհասեղանն էր»։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Սրբերն ու տաճարը թեւատարած էին ու քառանկիւնաձեւ բացուած:
(Արարատ թարգ․) Տաճարի դրանդիները քառակուսաձև էին։
(Գրաբար) և բացեալ չորեքկուսի: Եւ դէմ յանդիման սրբությեանցն տեսիլ,