Ա. Լոպուխին
«Եվ մատուցի՛ր դրանք Տիրոջ առջև, և քահանաները դրանց վրա աղ կցանեն և որպես ողջակեզ դրանք կմատուցեն Տիրոջը»։ [24] (Սինոդական թարգ․)
Հենց սա է լինելու առաջին իսկական զոհաբերությունը՝ Տիրոջը մատուցված («մատուցի՛ր դրանք Տիրոջ առջև») նոր զոհասեղանի վրա, այսինքն՝ սա լինելու է ողջակեզի զոհաբերությունը: Այն պետք է աղվի (դա միայն ծիսական նշանակություն պետք է ունենա, ու ոչ թե միտված լինի կերակուրը ավելի համեղ դարձնելուն, այսինքն՝ զոհաբերված կենդանու վրա պարզապես պետք էր աղ շաղ տալ) քահանաների կողմից (սույն աստվածապաշտության գործընթացում քահանաներն այստեղ առաջին անգամ է, որ հանդես են գալիս որպես գործող անձինք)։ Մովսիսական օրենքի համաձայն՝ պահանջվում էր աղ շաղ տալ միայն անարյուն զոհաբերությունների վրա (Ղևտ 2:13), սակայն զոհաբերությունների գործնական կիրառությունը «սովորեցրել» էր այս պատգամը վերագրել բոլոր զոհաբերություններին (Մարկ․ 9:49, И. Фл. Ant. III, 9, 1)։ Զոհաբերության ժամանակ աղի կիրառության հատուկ ընդգծված սիմվոլիկան (խորհրդաբանությունը) տեսանելի էր արդեն Հին Կտակարանում առկա «աղի ուխտ» արտահայտության կիրառությունից (Թվ․ 18:19, Բ Մնաց․ 13:5): «Սկզբում յուրաքանչյուր զոհաբերություն այն մատուցող աստվածապաշտի կողմից «կազմապերպվող» մի ընդհանրական տոնակատարություն (խնջույք) էր, որը տոնվում էր այդ աստվածապաշտի երկրպագած Աստվածության հետ մեկտեղ, ուստի նշյալ զոհաբերությունը ենթակա էր այնպիսի մի նախապատրաստության, որից հետո մարդիկ ճաշակում էին այդ զոհը, իսկ ահա աղը մինչև իսկ ներկայումս էլ Արևելքում հանդիսանում է հյուրընկալության խորհրդանիշը» (Բերթոլետ):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) քահանաները դրանց վրայ աղ ցանեն ու տանեն ողջակիզելու Տիրոջ համար:
(Արարատ թարգ․) Եվ նրանց կմատուցես Տիրոջ առջև, և քահանաները նրանց վրա աղ կցանեն և նրանց ողջակեզ կմատուցեն Տիրոջը։
(Գրաբար) Եւ մատուսցին առաջի Տեառն, և ցանեսցեն ‘ի վերայ նորա քահանայքն աղ. և հանցեն զնոսա յողջակէզս Տեառն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: