Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։6

Ա. Լոպուխին

«Եվ ես լսեցի մեկին, որ խոսում էր ինձ հետ տաճարից, իսկ այդ մարդը կանգնել էր կողքիս»։ [6] (Սինոդական թարգ․)
   

    Այժմ մարգարեն հայտնություն է ստանում: Այն մարգարեին չի տրվում նախորդող բացատրությունների նմանողությամբ, որոնք հաղորդվում էին Եզեկիելին ուղեկցող «մարդու», «տղամարդու»՝ Հրեշտակի կողմից. երբ այդ «մարդը» (ուշագրավ է, որ եբրայեցերենում բառը կիրառված է առանց բառանդամի, ինչը, հնարավոր է, վկայում էր մարգարեի անվստահության մասին ա՛յն հարցի շուրջ, թե արդյո՞ք դա այն նույն մարդն էր, ով առաջնորդում էր իրեն, կամ էլ պարզապես բացատրվում է ավելի ուշ շրջանում աստվածաշնչյան հեղինակների կողմից բառանդամի կիրառության հարցում դրսևորած ազատությամբ) կանգնած էր մարգարեի կողքին, վերջինս լսում է «խոսող որևէ մեկին» (եբրայեցերենում այդ «խոսող»-ը մեկ բառով է արտահայտվում․․․): Ինչպես Եզեկ․ 2:2-րդ համարում էր, այստեղ նույնպես միտումնավորաբար չի նշվում, թե ով էր այդ խոսողը: Ի դեպ, հենց այդ ձայնը լսելու համար էր, որ մարգարեն բերվել էր ներքին գավիթ, ինչպես Եզեկ․ 44:4-րդ համարի պարագայում էր։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ահա մի ձայն այն տաճարից խօսում էր ինձ հետ:
(Արարատ թարգ․) Ես տաճարից դեպի ինձ ուղղված մի ձայն լսեցի, և մի մարդ կանգնել էր կողքիս։
(Գրաբար) և ահա ձայն ‘ի տաճարէ անտի որ խօսէր ընդ իս։ Եւ այր մի կայր մօտ առ իս,