Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։16

Ա. Լոպուխին

«Նրանք պիտի մտնեն Իմ սրբարանը և պիտի մոտենան Իմ սեղանին, որպեսզի ծառայեն Ինձ և հետևեն Իմ պահպանությանը»։ [16] (Սինոդական թարգ․)
   

    Տաճարի ներքին գավթում Տիրոջ զոհասեղանի վրա ճարպ և արյուն մատուցելու պարտականություններից բացի (15-րդ համար)` սադովկյան քահանաները պետք է ունենան ավելի բարձրագույն և պատվաբեր պարտականություններ հենց «սրբարանում» (ամենաուղիղ իմաստով)` «Տիրոջ սեղանի» մոտ, ինչպես որ դեռևս Եզեկ. 41:22-րդ համարում (տե'ս այդ համարի բացատրությունը) կոչվում էր խնկարկության խորանը, որտեղ նրանք՝

    ա) պիտի ծառայեն Տիրոջը (խնկարկություն անելու և, հավանաբար նաև, այդ խորանի վրա արյուն ցողելու միջոցով. եթե Եզեկիելի նկարագրած տաճարում առաջավորության հացը մատուցելու համար ենթադրվում էր զոհասեղանի և ճրագի առկայությունը, ապա այստեղ նկատի է առնվում նաև այդ սրբազան պարագաներին առնչվող սպասավորությունը), և

    բ) հետևեն սրբարանում Տիրոջ պահպանությանը, այսինքն՝ բոլորանվեր կերպով հոգ տանեն տաճարի այս ամենասրբազան հատվածի մասին:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նրանք մտնելու են իմ սրբարանը, մերձենալու են սեղանիս՝ ինձ պաշտամունք մատուցելու, եւ պահպանութիւն են անելու:
(Արարատ թարգ․) Նրանք իմ սրբարանը պիտի մտնեն և մոտենան իմ սեղանին՝ ինձ ծառայելու համար, և պիտի պահպանեն իմ պահպանությունը։
(Գրաբար) Նոքա մտցեն ‘ի սրբութիւնս իմ, և նոքա մերձեսցին ‘ի սեղան իմ պաշտել զիս. և պահեսցեն զպահպանութիւնս իմ։