Ա. Լոպուխին
«Թող որ դուք արդար կշեռք, արդար արդու («yefa») և արդար մա՛ր («bat») ունենաք»։ [10] (Սինոդական թարգ․)
Մասնավոր գործածություն ունեցող անարդար միջոցների դեմ, որոնք ընդհանուր առմամբ տարածված են եղել հին հրեաների շրջանում և առաջացրել են մարգարեների կշտամբանքը (Ղևտ. 19:35 և Բ Օրին. 25:13 և Ամ. 8:5, Օս. 12:8, Միք. 6:10, Առակ. 16:11), ավելի դյուրին էր պայքարել, քան թե` պայքարել այս առնչությամբ հենց իշխանությա'ն կողմից թույլատրվող չարաշահումների դեմ, որոնք դրսևորվում էին բնաիրային տուրքեր հավաքելիս: Այս վերոնշյալ չարաշահումները, հետևաբար և ամենայն հավանականությամբ, փոքր թիվ չեն կազմել։ Ինչպես տեսնում ենք` մատնանշվում են չափման բոլոր տեսակի միավորները՝ կշիռը, հատիկավոր և հեղուկ մարմինների քաշը չափելու համար։
«Դուք» - խոսքը հասցեագրվում է իշխաններին: Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է` «Արդար կշիռը և արդար չափը և արդար «khniks»-ը թող լինի ձեր չափը». Յոթանասնից թարգմանիչները «yefa» և «bat» հատուկ եզրույթները փոխարինում են առավել ընդհանրական բնույթ ունեցող եզրույթներով՝ «չափ» և «coinix»: «Сoinix»-ը մեկ անձի համար նախատեսված սննդարար մթերքների և որոշակի հացահատիկի օրական չափաբաժինն է և հավասար է 2 «xestai»-ի կամ 4 «kotulai»-ի...
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) «Արդա՛ր չափով չափեցէք. ձեր կշեռքը թող լինի արդար, չափը՝ արդար, կապիճը՝ արդար:
(Արարատ թարգ․) «Արդա՛ր կշռեք, արդար արդու և արդար մա՛ր ունեցեք։
(Գրաբար) Կշիռք արդա՛ր, և չափ արդա՛ր, և կապիճ արդա՛ր եղիցի չափոց ձերոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: