Ա. Լոպուխին
«Եվ քաղաքին որպես սեփականություն տվե'ք հինգ հազար [կանգուն] լայնությամբ և քսանհինգ հազար [կանգուն] երկարությամբ`Տիրոջ համար հատկացված սրբավայրի դիմաց. այն պիտի պատկանի ամբողջ Իսրայելի տանը»։ [6] (Սինոդական թարգ․)
Եթե մինչև այս պահը հաշվարկված 25000 միավոր երկարություն և 10000 միավոր լայնություն ունեցող սրբազան քառակուսուն գումարենք Ղևտական հողակտորի լայնությունից ևս 10000-ը` այն համարելով քաղաքի` ապագա Երուսաղեմի (իհարկե, իր արվարձաններով հանդերձ`25,000 x 5,000) սեփականությունը, ապա այդ դեպքում կստանանք 25,000 x 25,000 միավոր քառակուսի հրապարակ, որը բոլոր կողմերից շրջապատում է տաճարը։ Այդ քառակուսու ստորին, հարավային հատվածը 25000 x 5000 միավոր քառակուսի է, որը մտնում է այս սուրբ հրապարակի մեջ և սրբազան հողակտորի («սրբավայրի») հանդեպ այն նույն հարաբերության մեջ է գտնվում («դիմաց» - «leumat» - «համապատասխանաբար», «սրբավայրի դիմաց» - «terumat gakodesh», ռուսերենում` «Տիրոջ համար հատկացված սրբավայրի դիմաց», սակայն բնագրում «Տեր» բառն առկա չէ), ինչպիսի հարաբերություն որ նրա հանդեպ ունի Ղևտական հողակտորը: Հետևաբար այս պարագայում հարկ էր ունենալ նաև սրբության միևնույն աստիճանը, ինչից հետևելով էլ` Յոթանասնից թարգմանության հեղինակները այդ վերջին արտահայտությունը թարգմանում են «ինչպես սրբերի առաջին պտուղները (aparch)»: Քաղաքային այս հրապարակը, ինչպես որ սրբազան և հաջորդիվ հիշատակվող իշխանական հողակտորը, չպետք է համարվի որևէ մի ցեղի սեփականությունը (ինչպես որ մի ժամանակ Հուդայի ցեղը Երուսաղեմն իր քաղաքն էր համարում), այլ այն պետք է լինի Իսրայելի ամբողջ տան սեփականությունը։ Այս ամենի մասին ավելի մանրամասնորեն խոսվում է Եզեկ. 48:15-19-րդ համարներում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Բնակութեան համար քաղաքին տալու ես հինգ հազար ձողաչափ լայնութեամբ եւ քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ տարածութիւն՝ ըստ Իսրայէլի ամբողջ տնից սրբարանին տրուած երախայրիքների»:
(Արարատ թարգ․) Եվ քաղաքին սեփականություն կտաք հինգ հազար կանգուն լայնությամբ և քսանհինգ հազար երկարությամբ, սուրբ բաժնի կողքին. սա ամբողջ Իսրայելի տան համար պիտի լինի։
(Գրաբար) ըստ բնակութեան քաղաքի տացես, հինգ հազար ‘ի լայնութիւն, և քսան և հինգ հազար յերկայնութիւն ըստ երախտեաց սրբութեանցն. յամենայն տանէն Իսրայէլի եղիցի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: