Ա. Լոպուխին
«Ողջակեզը, որը իշխանը պիտի մատուցի Տիրոջը շաբաթ օրը, պիտի լինի վեց անարատ գառ և մեկ անարատ խոյ»։ [4] (Սինոդական թարգ․)
Սահմանվում է շաբաթօրյա զոհաբերության «չափը», որն իշխանը մատուցում է ողջ ժողովրդի անունից՝ որպես այդ նույն ժողովրդի ներկայացուցիչ, քանի որ վերոնշյալ տոների ընթացքում ժողովուրդը չէր կարող մտնել տաճար։ Իսկ թե ինչու 6 գառ և 1 խոյ, տե'ս Եզեկ. 45:18-րդ համարից մինչև 46-րդ գլուխն ընկած հատվածը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ այն ողջակէզները, որ շաբաթ օրերը առաջնորդը կը մատուցի Տիրոջը, կը լինեն՝ առանց արատի վեց գառ,
(Արարատ թարգ․) Եվ իշխանի ողջակեզը, որ շաբաթ օրը պիտի մատուցի Տիրոջը վեց անարատ գառ և մեկ անարատ խոյ է։
(Գրաբար) Եւ զողջակէզսն զոր մատուցանէ Տեառն առաջնորդն յաւուր շաբաթուց, վե՛ց որոջ անարատ՝ և խոյ մի անարատ․
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: