Ա. Լոպուխին
«Այն բաժինը, որը դուք պիտի նվիրեք Տիրոջը, պիտի ունենա քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն) երկարություն, իսկ լայնությունը պիտի լինի տասը հազար եղեգ (կանգուն)»։ [9] (Սինոդական թարգ․)
Այս հողաբաժնի ամենասրբազան հատվածը, որը նվիրված էր հենց Տիրոջը, գտնվում էր այդ հողաբաժնի կենտրոնում` անմիջապես հարակից լինելով տաճարին` 25000 x 10000 չափումով, ըստ Յոթանասնից թարգմանության` 25000 քառակուսի մետր, որը նորագույն շրջանի մեկնաբաններն ավելի ընդունելի են համարում (հմմտ. Եզեկ. 45:1-ին և 3-րդ համարներ - տե՛ս այդ համարների և հաջորդող համարի բացատրությունը):
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) մի ընծայ՝ նուիրուած Տիրոջը, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ:
(Արարատ թարգ․) Այն բաժինը, որ պիտի նվիրեք Տիրոջը, երկարությունը՝ քսանհինգ հազար կանգուն, և լայնությունը տասը հազար պիտի լինի։
(Գրաբար) պտուղ զոր նուիրիցեն Տեառն, յերկայնութիւն քսան և հինգ հազար կանգուն, և ‘ի լայնութիւն տասն հազար:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: