Ա. Լոպուխին
«Եվ դրանից փոքր թվով վերցրո՛ւ և ծրարի՛ր դրանք քո քղանցքներում»։ (Սինոդական թարգ․)[3]
Քղանցքներում ծրարված (դա անվտանգության խորհրդանիշ էր, Ա Թագ․25:29) մազերը մարմնավորում էին այն հրեաներին, որոնք փրկվել էին Երուսաղեմի գրավումից՝ կա՛մ Հրեաստանում մնալով, կա՛մ էլ Բաբելոնում վերաբնակեցվելով: «Փոքր թվով» խոսքերը (բառացիորեն՝ «քիչ թիվ») նշանակում են «այնքան քիչ, որ կարող ես հաշվել», և դա վերաբերում էր մազերին։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դրանցից մի փոքր մաս կ՚առնես, կը ծրարես ու կը դնես թիկնոցիդ մէջ:
(Արարատ թարգ․) Դրանցից փոքր թվով վերցրո՛ւ և ծրարի՛ր քո քղանցքներում։
(Գրաբար) Եւ առցես անտի սակա՛ւ ինչ թուով, և ծրարեսցես ‘ի մեկնոցի քում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: