Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։6

Ա. Լոպուխին

«Վախճանը եկել է, եկել է վախճանը. այն ելել է քո դեմ, ահա հասել է»։ [6] (Սինոդական թարգ․)
   

   «Ելել է քո դեմ (վախճանը)» - այսինքն՝ «արթնացել է» (Վուլգաթայում՝ «vigilanit»): Վախճանը, ըստ էության, կարող էր և պետք է լիներ շատ վաղուց, քանի որ անօրենության չափաբաժինը լցվել էր դեռևս հին ժամանակներից ի վեր։ Սակայն այն (վախճանը) քողարկված, քնած վիճակում էր։ Եբրայեցերենում բառախաղ կա՝ «գակեց-գակից», որը հիշեցնում է Ամոսի մարգարեության 8:2-րդ համարը: Այդպիսի մի իրավիճակ է, կարծես թե, այստեղ պատկերացնում նաև Եզեկիել մարգարեն։

   «Ահա հասել է» - այստեղ կիրառված իգական սեռը կարող է ունենալ անդեմ միջին սեռի իմաստ։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) եկել է վախճանը, թեւածում է քեզ վրայ:
(Արարատ թարգ․) Վախճանը գալիս է, գալիս է վախճանը. այն զարթնում է քո դեմ, ահա գալիս է։
(Գրաբար) եհաս վախճան. զարթեաւ ‘ի վերայ քո։