Եզեկիելի մարգարեության մեկնություն 9։11

Ա. Լոպուխին

«Եվ ահա քաթանե հագուստով զգեստավորված մարդը, որի գոտկատեղում թանաքաման կար, պատասխան տվեց և ասաց. «Ես արեցի, ինչպես որ Դու հրամայել էիր ինձ»»։ [11] (Սինոդական թարգ․)
   

   Պատժող հրեշտակները դեռևս շարունակում էին իրենց սարսափազդու աշխատանքը, երբ պաշտպանող հրեշտակը վերադարձավ. այդ ամբարիշտ քաղաքում նա քիչ բան ուներ անելու: Բայց և Աստծո հրամանի ամբողջական կատարումն ավելի շատ ժամանակ չէր պահանջում, քան դրա հռչակման համար պահանջվող ժամանակն էր, այդ իսկ պատճառով էլ բարձրագույն հրեշտակը կարող էր, որպես զորախմբի ղեկավար (հմմտ․ Հեսու 5:1-4), ներկայանալ Գերագույն Կառավարչին՝ ամբողջ զորախմբի կողմից հանձնարարության կատարման մասին զեկուցումով: Նա միայնակ է վերադառնում, և հետևաբար նա միայնակ է գործադրում գալիք դատաստանը  (այրում է քաղաքը): «Արյունալի գործը շատ հմտորեն ներկայացվում է «վարագույրից այն կողմ», սակայն ընթերցողն աստվածային երկխոսությունից արդեն լիովին պատկերացում է կազմում այդ ամենի մասին» (Բերթոլետ):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ ահա այն մարդը, որ սքեմ էր հագել ու մէջքին գօտի ունէր, պատասխանեց ու ասաց. «Արեցի, ինչպէս որ հրամայել էիր ինձ»:
(Արարատ թարգ․) Եվ ահա քաթանով զգեստավորված մարդը, որի մեջքին էր թանաքամանը, պատասխան տվեց և ասաց. «Ես արեցի, ինչպես որ հրամայել էիր ինձ»։
(Գրաբար) Եւ ահա այրն որ զգեցեալն էր զպճղնաւորն, և ունէր զկամարն ընդ մէջ իւր, պատասխանի ետ և ասէ. Արարի՛ որպէս և հրամայեցեր ինձ։