Ա. Լոպուխին
18-20․ Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից և աղոթեց Աստծուն:[18] Եվ Տերը մի ուժգին արևմտյան հողմ ուղարկեց, որն առավ մորեխներին ու նետեց Կարմիր ծովը: Եգիպտոսի ողջ երկրում մեկ մորեխ անգամ չմնաց: Բայց Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չարձակեց Իսրայելի որդիներին: (Սինոդական թարգ․)
Պատուհասի վերանալուն զուգընթաց փարավոնի հոգում անհետանում է հնազանդության զգացումը և իր սեփական մեղավորության գիտակցումը (Ելք 10:17):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Մովսէսը գնաց փարաւոնի մօտից եւ աղօթեց Աստծուն:
(Արարատ թարգ․) Եվ նա դուրս եկավ փարավոնի մոտից ու աղաչեց Տիրոջը:
(Գրաբար) Եւ ել Մովսէս ի փարաւոնէ. եւ եկաց յաղաւթս առ Աստուած:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: