Ելից գրքի մեկնություն 12։1

Ա․ Լոպուխին

1-2. Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ Եգիպտոսի երկրում՝ ասելով. [1] «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. թող այն ձեզ համար տարվա առաջին ամիսը լինի: (Սինոդական թարգ․)
   
   Եգիպտոսից ելքով հրեաների համար նոր կյանք է սկսվում, որը նշանավորվում է Տիրոջ կողմից Իր ժողովրդի հանդեպ մի շարք ողորմություններով: Վերջիններիս մասին հիշողությունից է բաղկացած այսպես կոչված եկեղեցական տարին: Եվ քանի որ առաջին բարերարությունը՝ Եգիպտոսից ելքը, տեղի էր ունեցել ավիվ ամսին՝ հասկերի ամսին (Ելք. 13:4, Բ Օր. 16:1), որը բաբելոնյան գերությունից հետո կոչվել էր «նիսսան», այդ պատճառով էլ հենց այդ ամիսը դարձավ եկեղեցական տարվա առաջին ամիսը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը Եգիպտացիների երկրում խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի յերկրին Եգիպտացւոց, եւ ասէ.