Ա․ Լոպուխին
11-13. Եվ կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է: [11] Եվ հենց այդ գիշեր Ես պիտի անցնեմ Եգիպտոսի ողջ երկրով և պիտի հարվածեմ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուններ: Եվ եգիպտացիների բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ։ Ես եմ Տերը: Եվ արյունը թող ձեզ համար նշան լինի ձեր տների վրա, որտեղ դուք եք: Եվ տեսնելով այդ արյունը՝ պիտի խնայեմ ձեզ, և ձեր գլխին մահաբեր հարվածներ չեն իջնի, երբ հարվածեմ Եգիպտոսի երկրին: (Սինոդական թարգ․)
Անդրադառնանք «Տիրոջ զատիկն է» խոսքերի բացատրությանը: Տերն անցավ հրեաների տների կողքով և հարվածեց եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուն: Դրանով նա ցույց տվեց եգիպտական աստվածների անզորությունը, քանի որ կենդանիների որոշ ցեղատեսակներ աստվածներ էին համարվում («եգիպտացիների բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի տեսնեմ», Ելք 12:12):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ կ՚ուտէք այսպէս. ձեր գօտիները թող ձեր մէջքին լինեն, ձեր կօշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կ՚ուտէք, որովհետեւ Տիրոջ զատիկն է:
(Արարատ թարգ․) Եվ թող այսպես ուտեն. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, և ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Եվ թող արագ ուտեն, դա Տիրոջ զատիկն է:
(Գրաբար) Եւ այսպէս ուտիցէք, գաւտիք ձեր ընդ մէջս, եւ կաւշիկք ձեր յոտս, եւ ցուպ ձեր ի ձեռին: Փութանակի ուտիցէք, զի զատիկ Տեառն է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: