Ա. Լոպուխին
23-24. Եվ եգիպտացիներն ընկան նրանց ետևից. փարավոնի բոլոր ձիերը՝ կառքերն ու հեծյալները, նրանց ետևից մտան ծովը: [23] Եվ առավոտյան Տերը կրակի ու ամպի սյան միջով նայեց եգիպտացիներին և նրանց բանակը խուճապի մատնեց: (Սինոդական թարգ․)
Առավոտյան՝ «առավոտվա ժամերին», տեղի ունեցավ հրաշքի երրորդ մասը, որ նկարագրված է այսպես. «Տերը կրակի ու ամպի սյան միջով նայեց եգիպտացիների բանակին» (Ելք 14:24): Բաբելացիների և ասորիների նման հրեաները ևս ցերեկն ու գիշերը ժամանակահատվածների բաժանելու սովորություն ունեին (Ա Թագ. 11:11, Ողբ 2:19): Առավոտյան ժամանակահատվածը մեր հաշվարկման համակարգում գիշերվա 2-ից մինչև առավոտվա 6-ն ընկած ժամանակամիջոցն է: Աստվածային գործողությունը, որը եգիպտացիներին խուճապի մատնեց և արտահայտված է «նայեց» բառով, եբրայական տեքստում նկարագրված է «вайашкев» բայով, որը ծագել է «шакав» արմատից և բառացիորեն նշանակում է «կախվեց, որպեսզի ներքև նայի»: Սաղմոս 143։3-ից և Ամոս 9:4-ից ելնելով՝ այս արտահայտությունը ցույց է տալիս Աստծո կամքի «շարժումը», որն ուղղված է Իսրայելին:
Սակայն «նայելու» արտաքին ազդեցությունը՝ եգիպտացիների խուճապը, իրավունք է տալիս խորհելու, որ դրա պատճառը՝ «նայելը», ինչ-որ տեսանելի կերպով է դրսևորվել: Եվ իրոք, սաղմոսերգուն այն ըմբռնում է դաժան, որոտալից փոթորկի իմաստով, որը, ըստ նրա, ճայթեց եգիպտացիների վրա. «Ջրերը տեսան Քեզ, Աստվա՜ծ, ջրերը տեսան Քեզ և վախեցան…ամպերը ձայն տվեցին, և նետերը սլացան…» (Սաղմ. 76:17-19 հմմտ. Սաղմ. 17, 28): Նույնն է ասում նաև Հովսեփիոս Փլավիոսը՝ մատնանշելով, որ Աստված եգիպտացիներին խոցեց փայլատակող կայծակներով, որոնք ուղեկցվում էին որոտալից հարվածներով:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Եգիպտացիները հետապնդեցին նրանց, եւ փարաւոնի ամբողջ հեծելազօրը, նրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը:
(Արարատ թարգ․) Եվ եգիպտացիներն ընկան նրանց ետևից. Փարավոնի բոլոր ձիերը՝ կառքերն ու հեծյալները, նրանց ետևից մտան ծովը:
(Գրաբար) Պնդեցան Եգիպտացիքն` եւ մտին զկնի նոցա, ամենայն երիվարք փարաւոնի, եւ կառք նորա, եւ հեծեալք նորա ի մէջ ծովուն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: