Ա. Լոպուխին
Եվ հանեց նրանց կառքերի անիվները, որ դժվարությամբ առաջ գնային: Այդ տեսնելով՝ եգիպտացիներն ասացին. «Փախչե՛նք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»: (Սինոդական թարգ․)[25]
Եգիպտացիների խուճապը սաստկացավ, երբ «Աստված հանեց նրանց կառքերի անիվները» (ըստ հունարեն տեքստի՝ «կապեց նրանց կառքերի անիվները») այնպես, որ վերջիններս դժվարությամբ էին առաջ շարժվում: Հունարեն թարգմանությունը, սամարական բնագրի նմանությամբ, հավանաբար մատնացույց է անում այն, որ եգիպտական ծանր կառքերը սկսեցին խրվել ջրերի և բազմաթիվ հրեաների անցնելու պատճառով կակղած ծովի ընդերքում: Ուստի, ինչպես հաճախ էր պատահում հրեա ժողովրդի թշնամիների հետ (Դատ. 7:21, Ա Թագ. 14:20), խուճապին գումարվում է վախը՝ «փախչենք իսրայելացիներից», որի հետևանքով էլ սկսվում է նոր խուճապ՝ անկանոն փախուստ:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Ամպի սիւնը մտաւ եգիպտացիների ու իսրայէլացիների բանակների միջեւ: Խաւար ու մէգ պատեց: Գիշերն անցաւ, բայց ողջ գիշերը բանակները իրար չմօտեցան:
(Արարատ թարգ․) Հանեց նրանց կառքերի անիվները, որ դժվարությամբ առաջ գնային: Այդ տեսնելով՝ եգիպտացիներն ասացին. «Փախչե՛նք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»:
(Գրաբար) նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում: Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: