Ելից գրքի մեկնություն 15։23

Ա. Լոպուխին

Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետև այն դառն էր: Դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա: (Սինոդական թարգ․)[23]
   
   Առաջին կանգառի՝ Մեռայի գտնվելու վայրը սովորաբար նույնացնում են Վադի (հոսք, հուն, հովիտ) Գավառայի հետ: Մեռայի նման Գավառան ևս առանձնանում է ջրի փոքր-ինչ աղիությամբ այնպես, որ մինչ այժմ էլ բեդուիններն այն ամենավատն են համարում ողջ շրջակայքում:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետեւ այն դառն էր: Դրա համար Մովսէսն այդ վայրն անուանեց Դառնութիւն:
(Արարատ թարգ․) Եվ եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրերից, որովհետև դառն էին: Այդ պատճառով այդ վայրը Մեռա կոչվեց:
(Գրաբար) Եկին ի Մեռա, եւ ոչ կարէին ըմպել ջուր ի Մեռայն. քանզի դառն էր. վասն այնորիկ անուանեաց զանուն տեղւոյն այնորիկ` Դառնութիւն: