Ա. Լոպուխին
3-7․ Նա հզոր պատերազմող է։ Նրա անունը Յահվե է։ Նա ծովը նետեց փարավոնի կառքերն ու բանակը, իսկ նրա ընտրյալ զորավարները խեղդվեցին Կարմիր ծովում: [3] Անդունդները ծածկեցին նրանց, նրանք քարի պես մտան խորունկները: Քո աջը, Տե՛ր, զորությամբ է փառավորված, Քո աջը, Տե՛ր, սպանեց թշնամուն: Քո փառքի մեծությամբ Դու ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր Քո բարկությունը և այրեցիր նրանց հարդի պես: (Սինոդական թարգ․)
Այստեղ Յահվեի հզորության առավել մանրամասն նկարագրությունն է: Բարձրյալն Իր մեծ ուժն արտահայտեց, ներկայացավ որպես պատերազմամարտիկ (Սաղմ. 23:8), որ պատերազմում է Իր ժողովրդի համար (Բ Օր. 4:34)՝ փարավոնի զորքերը ծովում խորտակելով (Սաղմ. 105:8–10): Քարի պես ծովի հատակն ընկղմված և առանց փրկության հույսի մնացած եգիպտացիներին պարտության է մատնել Տիրոջ հզոր աջը (Ելք 15:5): Աստծո դեմ դուրս գալով՝ նրանք բոլորը իսկույն այրվեցին ու վերացվեցին Տիրոջ բարկության կրակով (հմմտ. Ես. 5:24, 47:14), ինչպես հարդն է կրակով այրվում:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նա՛ է իմ Աստուածը, եւ ես նրան եմ փառաւորելու: Նա իմ հօր Աստուածն է, եւ ես պիտի մեծարեմ նրան: Տէրը խորտակում է պատերազմները, նրա անունը Տէր է:
(Արարատ թարգ․) Տերը հզոր պատերազմող է. Նրա անունը Տեր է:
(Գրաբար) Տէր խորտակէ զպատերազմունս, Տէր անուն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: